Հր. Հարությունյանի հետ հարազատները չեն խոսել
Հուլիսի 13-ին Պոդոլսկի մոտ տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով 18 մարդու մահվան համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանի հարազատներն այս ամիսների ընթացքում երբեւէ չեն խոսել նրա հետ։
«Նրա մասին տեղեկությունը իմանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, փաստաբաններից եւ այնտեղ գտնվող մեր հարազատներից»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Հրաչյա Հարությունյանի աղջիկը՝ Լիլիթը։
Լիլիթ Հարությունյանի խոսքերով՝ առաջին օրերի համեմատ, հիմա նրա վիճակը հանգիստ է. «Հարվածից նրա սիրտն էր ցավում, սակայն բուժում է ստացել»։
Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել «Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով։ Նրան սպառնում է առավելագույնը 7 տարվա ազատազրկում։
Հայ վարորդը ընդունել է իր մեղքը, սակայն մինչ նրա մեղքն ապացուցելը, ռուս իրավապահները Հրաչյա Հարությունյանին դատարան էին բերել կանացի խալաթով։