Ուղիղ եթեր
Սեպտեմբերի 24-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» կանցկացվի մամուլի ասուլիս՝ հոկտեմբերի 4-ին Գյումրիում կազմակերպվելիք «Կամավորություն հանուն համայնքային առաջընթացի» EXPO-ցուցահանդեսի վերաբերյալ:
Ասուլիսի բանախոսներն են.
Արման Սահակյանը՝ «Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն,
Մարիետա Բաղդասարյանը՝ «Համայնքային ծառայություն և կամավորություն» ծրագրի ղեկավար, EXPO-ցուցահանդեսի կազմակերպիչ:
«Երաշխիք քաղաքացիական հասարակության կենտրոն» ՀԿ-ն օգոստոսի 1-ից Գյումրիում իրականացնում է «Համայնքային ծառայություն և կամավորություն» ծրագիրը, որի նպատակն է խթանել Շիրակի մարզի համայնքային ակտիվ երիտասարդության և թվով երեսուն ՀԿ-ների՝ կամավորության սկզբունքով մասնակցությունը երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հոկտեմբերի 4-ին Գյումրիում կազմակերպել և անցկացնել EXPO-ցուցահանդես Շիրակի և Լոռու մարզերի, Երևան քաղաքի ՀԿ-ների մասնակցությամբ` ՀԿ-ներին հնարավորություն ընձեռելով ներկայացնել իրենց հնարավորություններն ու ներուժը: