Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանի ծառայողական մեքենաները` ժամկետանց կտրոններով (տեսանյութ)

Հասարակություն
587ccf1e9c42f4c614675e9f63d573af

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ժամը 02:30-ի մոտակայքում «Զիլ» մակնիշի մեքենան Երևանի քաղաքապետարանի մոտով անցնելիս դանդաղեցրել է ընթացքը և իբր պատահաբար հարվածել շենքի դիմաց կայանած մեքենաներին:

Այդ մեքենաները պատկանում են արդեն շուրջ 60 օր կոռումպացված պաշտոնյաներ Միսակ Համբարձումյանի և Հենրիկ Նավասարդյանի պաշտոնանկության պահանջով նստացույց անող Վահագն Մինասյանին և Կարեն Հարությունյանին: ՃՈ-ն մեքենաները տեղափոխել է տուգանային հրապարակ` նստացուցավորներին թողնելով բաց երկնքի տակ:

Ցերեկը նոր մեքենա միացավ նստացույցին, որից հետո ճանապարհային ոստիկանությունը պատրաստակամություն հայտնեց տուգանային հրապարակում գտնվող գույքը տերերին վերադարձնել: Ամսի 21-ին հերթապահող ոստիկանները հորդորել են նստացուցավորներին քաղաքապետարանի մուտքի մոտ կայանած երկու մեքենաներից մեկը տեղափոխ քիչ այն կողմ: Մերժում ստանալով` նրանք հանկարծ հիշել են, որ քաղաքապետարանի մոտ իրավունք ունեն կայանել միայն ծառայողական մեքենաները. նստացուցավորների երկու մեքենա նորից տեղափոխվել է տուգանային հրապարակ:

Կեսօրից հետո քաղաքապետարանի դիմաց կայանվեցին մի շարք ծառայողական մեքենաներ, որոնց զգալի մասի կտրոնները ժամկետանց են և դրանցով երթևեկել ընդհանրապես արգելված է...