Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳՆ-ն պատրաստվում է ուսուցչի տոնին

Հասարակություն
4c20928d261f6fb34bd571730efa2ccf

«Ուսուցչի օրվան» ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթների հանրապետական ամփոփիչ փուլը:

Մրցույթն անցկացրել են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական երեք հանձնաժողովները: Մրցույթի եզրափակիչ փուլին այս տարի մասնակցել են 40 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից: Հանրապետական փուլի մասնակիցների ընտրությունը կատարվել է մարզային փուլի արդյունքներով: Յուրաքանչյուր մարզից և Երևանից ընտրվել են լավագույն տնօրենը, ուսուցիչն ու դաստիարակը: Ավագ դպրոցների համար նույն մրցույթի առաջին փուլը կազմակերպվել է ԿԳՆ-ի կողմից:

Ըստ ավանդույթի` հաղթողների անունները կհրապարակվեն «Ուսուցչի օրը»` հոկտեմբերի 5-ին նախատեսվող տոնական միջոցառման ժամանակ: «Տարվա լավագույն ուսուցչի» և «Տարվա լավագույն դաստիարակի» գլխավոր մրցանակը կհանձնի ՀՀ վարչապետը, իսկ տնօրենը կպարգևատրվի ՀՀ ԿԳ նախարարի կողմից:

Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցների համար նախատեսված են պարգևներ և խրախուսանքներ:

«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթն այս տարի կազմակերպվում է 13-րդ անգամ: Սահմանվել են հետևյալ անվանակարգերը`
•Նվիրում երեխաներին
•Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ
•Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար

«Տարվա լավագույն տնօրեն» մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգերը`
•Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար
•Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար
•Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար

«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են հետևյալ անվանակարգերը`
•Սիրտս նվիրում եմ երեխաներին
•Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար
•Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար