Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանն ու Իէն Գիլանը՝ Գյումրիում (տեսանյութ)

Հասարակություն
541b1d86fa05aa819e022797cb93b696

Դպրոցի օրհնման արարողությունից հետո Ս. Սարգսյանը շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Դպրոցի տնօրենը նախագահին տեղեկացրել է, որ դպրոցը նախատեսված է 250 աշակերտի համար, այստեղ գործում են դաշնամուրային, լարային, ժողնվագարանների, ձայնի պահպանման և մշակման բաժիններ: Տասնամյակների պատմություն ունեցող այս դպրոցը հիմնադրվել է դեռևս 1976թ-ին, սակայն աղետալի երկրաշարժից հետո գյումրեցի փոքրիկները երաժշտական հմտություններին ծանոթացել են տնակային պայմաններում:

Ու թեև նման պայմանները այնքան էլ չեն տրամադրում արվեստի նկատմամբ, այդուհանդերձ անցած տարիների ընթացքում դպրոցը տվել է 1100 շրջանավարտ:

2009թ-ին «Մեդիամաքս» ՓԲԸ հրավերով Հայաստան ժամանած համաշխարհային ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը Deep Purple-ից, Թոնի Այոմին Black Sabath-ից, Ջեֆ Դաունսը, ինչպես նաև Do Something կազմակերպության նախագահ Ջոն Դին, լսելով դպրոցի սաներին, պատրաստակամություն հայտնեցին օգնել կառուցել դպրոցի շենքը: Արդյունքում Հայ Օգնության Ֆոնդը, «Մեդիամաքսը» և Do Something կազմակերպությունը հուշագիր ստորագրեցին: