Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքաշինության նախարարը «Մուշ-2»-ում էր

Հասարակություն
9419478b8fd2477b7b13df0e7295abed

Սեպտեմբերի 20-ին փորձնական փուլով մեկնարկեց Գյումրու «Մուշ-2» թաղամասի 71 եւ 72 շենքերի թվով 96 բնակարանի օդածխատար համակարգի գործարկումը. Այս առիթով Գյումրիում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

Նախորդ շաբաթ Գյումրի կատարած այցի ընթացքում նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադառնալով այս խնդրին` բնակիչներին տեղեկացրել էր, որ «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերում նախորդ տարի շահագործման հանձնված 1756 բնակարանների օդածխատար համակարգի վերափոխման հարցն առաջացել էր քաղաքացիների անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման անհրաժեշտությունից:

«Արտինժեներինգ» ընկերությանը «Մուշ-2» թաղամասի 33 շենքերում սեպտեմբերի 14-ից սկսել է այդ գործընթացը, իսկ հոկտեմբերի 15-ից աշխատանքները կսկսվեն «Անի» թաղամասի 5 շենքերում:

Սամվել Թադեւոսյանը շրջայց է կատարել նաեւ «Մուշ-2» թաղամասի շինհրապարակում, որտեղ մեկնարկել են լրացուցիչ 420 բնակարանների կառուցման աշխատանքները:
Նույն օրը ՀՀ քաղաքաշինության նախարարը Գյումրիում կայացած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանին զեկուցել է աղետի գոտում պետական աջակցությամբ ընթացող բնակարանային ապահովման ծրագրի ընթացքի վերաբերյալ: