«Անկախությունը մեզ տրվել էր»
«Անկախության վերականգման օրը մայիսի 28- ն է»,-հայտարարում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Նա փաստում է՝ 1918 թվականին մենք անկախություն ձեռք բերեցինք հաղթանակով, մենք պարտության մատնեցինք մեր թշնամուն,իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21 -ին մենք հաղթանակ չունեիք,անկախությունը մեզ տրվեց: «Մենք նոր ոչինչ չունենք, մի՞թե նոր պատմությունը պետք է ՀՀՇ-ից սկսվեր,սեպտեմբերի 21-ը հայտարարեցին անկախության տոն,ինչն իրենց ամբիցիանների արդյունք է»,-նշում է նա:
«Մենք անկախացել ենք ոչ թե որևէ մի երկրից, այլ անկախացանք, որ ԽՍՀՄ-ի փլատակների տակ չմնանք, բայց մենք այդ փլատակներից լրիվ չխուսափեցինք»,- կարծում է քաղաքագետը: Ըստ նրա՝ տարածաշրջանի պատերազմական վիճակը հենց դրա արդյունք է, իսկ Ղարաբաղում հաղթանակ տանելով՝ մենք միայն ստիպեցինք մեզ հարգել:
Ինչ վերաբերում է Մաքսային միություն, թե ԵՄ, Սերգեյ Շաքարյանցը Մաքսային միությանը միանալու մեջ կորուստ չի տեսնում: Դեռ ավելին, քաղաքագետը Մաքսային միությանը միանալը տնտեսական տեսանկյունից համարում է խելամիտ քայլ. «Կարողա Ղարաբաղի ապրանքը Եվրոպայում կվաճառվե՞ր կամ մեր գործազուրկին գործ կտայի՞ն: Այսօր մենք հրաշալի տնտեսական կապեր ունենք Իրանի հետ, գիտենք ինչ փողեր են ֆռում 2 պետությունների մեջ,ԵՄ գնալով մենք կկորցնեիքն այս տնտեսական կապերը, իսկ նորը հաստատ ձեռք չէինք բերի»,-նկատում է նա: