Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անկախությունը «Ղարաբաղ» կոմիտեի ավանդը չէ»

Հասարակություն
db48b6d0c320638a65a711fa350a377f

«Անկախությունը կուսության պես մի բան է. այն պետք է կարողանաս հարմար փոխանակել կամ վաճառել»,-անկախության տոնին ընդառաջ այս եզրահանգման է եկել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

«Մենք կորցրել ենք բազմաթիվ գործարաններ, արտադրական կենտրոններ, լուծարվեց մոտ 800 կոլխոզ, ունեցանք հազարավոր գործազուրկ, մինչև 1994 թվականն արդեն ունեինք մեկ ու կես միլիոն արտագաղթող:Հայաստանը այսօր պետք է ունենար 5 միլիոնից ավելի բնակիչ»,-նկատում է նա:

Սոցիոլոգը չի հասկանում, թե «Ղարաբաղ» կոմիտեն ինչու է հայտարարում, թե անկախությունը իրենց մեծ ավանդն է մեր պատմության մեջ: Ըստ նրա՝ կայսրությունը այսպես թե այնպես քանդվում էր, իսկ որոշ «պրիդուռըկների» պատճառով մենք ավելի շատ կորցրեցինք, քան շահեցինք: «Առաջին պրիդուռըկը Գարբաչովն էր իր տրակտորիստի հոգեբանությամբ , իսկ մյուսը մեր շիզոիդ «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամներ, ովքեր մի անգամից կտրեցին բոլոր կապերը Ռուսաստանի հետ»,-մեկնաբանեց նա:

Սոցիոլոգը չի մոռանում նաև մեր ձեռքբերումները ու գտնում է, որ անկախությունը պետք է ճիշտ օգտագործել. «Մաքսային միություն, թե ԵՄ. մեր անկախությունը պետք է ամեն դեպքում սահմանափակվեր: Եթե ԵՄ, ապա տեխնոլոգիապես զարգացած, բայց ավանդույթներից զրկված ու մեռնող ազգ կդառնայինք, բացի դրանից մենք արտահանելու բան էլ չունենք, իսկ Մաքսային միություն մտնելով՝ չենք լինի տեխնոլոգիապես հզոր, բայց կպահպանենք մեր ավանդույթները:

2 դեպքում էլ խնդիրը նույնն է՝ճիշտ օգտագործել անկախությունը»,-համոզված է նա:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու հայտարարությունը քիչ թե շատ անսպասելի էր Ասոցացման պայմանագրի շուրջ արդեն մի քանի տարի տարվող բանակցություններից հետո՝ պարոն Ադիբեկյանը նկատեց. «Սա շախմատի մեջ կոչվում է բլեֆ»: