«Միայն շախմատ են լավ խաղում» (տեսանյութ)
Արդեն 7 տարի է՝ 69 հաշմանդամ օդաչուներ չեն ստանում իրենց հասանելիք գումարները: Այսoր կրկին նրանք հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց:
Ըստ նրանց` ոչ ոք այս պահին իրենց «բանի տեղ չի դնում». «Գոնե էն ժամանակ գալիս էին, մի բան հարցնում, հիմա էդ էլ չեն անում»,- ասում է հաշմանդամ օդաչու Ռազմիկ Աղաջանյանը։
«Էս պետությունում արդեն քանի տարի է՝ լավ շախմատ են խաղում` գլխավորի մասնակցությամբ, էն, թե ժողովուրդը մեռնում ա սովից՝ ոչ ոքի չի հուզում»,- հավելեց մի պատահական անցորդ:
«Ամեն տեղ գնացել ենք, հիմա էլ մեկ տարի կլինի՝ էստեղ ենք կանգնած, քանի որ սահմանադրության գարանտը նախագահն է: Մեր պահանջը պարզ ա`աշխատունակությունը կորցնելու համար նպաստ էինք ստանում, արդեն 6-7 տարի է ՝ նպաստ չենք ստանում», - միաձայն ասացին օդաչուները:
«Մենք մի քանի անգամ ներկայացրել ենք մեր պահանջը Սերժ Սարգսյանին, բայց ոչ մի պատասխան, ուղղակի գալիս- հարցուփորձ են անում ու գնում, ոչ մեկ կոնկրետ պատասխան չի տալիս, մեզ մոտ սպասողական վիճակ է»,- ասում է օդաչու Ռազմիկ Խաչատրյանը։