Լ. Թոքմաջյան. «Արտագաղթն աղետ չէ»
«Երանի նրանց, ովքեր կտեսնեն իմ երազած անկախ Հայաստանը, երբ քաղաքային տրանսպորտում մարդիկ երջանիկ կժպտան: Հիմա դեռ մարդիկ տխուր են, մտահոգ։ Կարևորն այն է, որ մեր դիվանագիտությունը ճկուն լինի, որպեսզի ամեն ինչից էլ կարողանանք օգտվել,- այսօր խոսելով անկախության ձեռքբերումների մասին՝ ասաց արվեստագետ Լեւոն Թոքմաջյանը։-Ազատությունն ու անկախությունը պետք է ճիշտ օգտագործել. չէ՞ որ դրանք էլ ունեն իրենց սահմանափակումները: Չես կարող գլխիվայր քայլել ու ասել՝ ազատ եմ»:
Լեւոն Թոքմաջյանն այսօր տխրում է Մաշտոցի պողոտայով անցնելիս, երբ տեսնում է Փակ շուկան. «Այն իմ մանկության ամենաթանկ հիշողություններից էր, նույնիսկ երեխայիս ձեռքը բռնած այնտեղ էի տանում: Իսկ հիմա...»։
Արվեստագետը նաև տխրում է, երբ տեսնում է, թե ինչպես են Երևանի հին պատմական շենքեր քանդում ու նրանց տեղը բարձրահարկ շենքեր կառուցում. «Էսքան միօրինակ շենք չի կարելի կառուցել, արդեն երկինքը քանդվում է, մեկը չի մտածում այգի կառուցի, էդքան քար, քարը շատ է»։
Լևոն Թոքմաջյանի համար արտագաղթն աղետ չէ. «Մարդուն չես կարող մեղադրել Երևանում ապրել չցանկանալու համար, նա ցանկություն ունի մեկնել Մոսկվա: Որտեղ էլ որ հայը լինի՝ նա միշտ կա, հայը միշտ մնում է»։