Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկին բերման են ենթարկել

Հասարակություն
3b2cb6ee27bb56ea7b8c048b8e3b6103

Այսօր ազատամարտիկները նորից անհանգիստ էին։ «Ա1+»-ի հետ զրույցում նրանք հայտնեցին, որ սոցիալական խնդիրներով մտահոգ ազատամարտիկներից Վոլոդյա Ավետիսյանին երեկ Ռազմական ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել։ Նրանք նշում են, որ դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն Ավետիսյանից։

«Տնից տարել են, չկա Վոլոդյա Ավետիսյանը»,- նշեց ազատամարտիկ Գառնիկ Խչոյանը: Մյուս ազատամարտիկները հաղորդեցին, որ անգամ պարոն Ավետիսյանի ընտանիքի անդամներին բերման ենթարկելու պատճառները չեն հայտնել:

 Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վ. Ավետիսյանն այն անձն էր, ով առաջինը նստացույց սկսեց Ազատության հրապարակում ու բարձրաձայնեց Ազատամարտիկների խնդիրների մասին։