Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես համոզենք, որ Երեւանը 2750 տարեկան է (տեսանյութ)

Հասարակություն
5eb8f7c7ea6decc767d77bbec5d7c7fb

Եթե Գլխավոր պողոտայի մի հատվածում իրականություն դառնա «Հին Երեւան» նախագիծը, միեւնույն է՝ այն չի կարող ապահովել մեր մայրաքաղաքի նախկին միջավայրը. ցավով խոստովանում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը.

«Եթե այդտեղ կային մի հարկանի, մաքսիմում երկու հարկանի տներ, ապա հիմա դառնում են 4 հարկանի տներ եւ ես վախենում եմ, որ Գլխավոր պողոտան նորից կլցվի կառույցներով։ Եթե նրանք պահպանվում են, ավելի լավ է պահպանվեն քիչ միջամտությամբ, կանաչի մեջ, սաղարթախիտ»։

Մկրտիչ Մինասյանը հիշեցնում է՝ ցանկացած երկիր այցելելիս զբոսաշրջիկները առաջին հերթին ցանկանում են տեսնել հին մայրաքաղաքը։

«Երբեմն տուրիստները գալիս, տեսնում են եւ ասում են, որ 2750 տարեկան է եւ տեսնում են այս օրվա վիճակը, նրանց համար ինչ- որ մի փոքրիկ շրջան դեռ պահպանված պետք է լիներ, մենք էլ ինչքանով հնարավոր է լինում՝ արդարանում ենք»,- ժպտալով ասում է նա։

Սեւադա Պետրոսյանի տպավորությամբ՝ այսօր միտումնավոր է վերացվում Երեւանի պատմությունը: Պատճառը Երեւանը չարժեւորելն է։

Նրա հետ համամիտ է Ճարտարապետների միության նախագահը։ Երեւանի այսօրվա տեսքը նրան հիմք է տալիս ասել, որ կենտրոնում հողը գնողներն իրենց շահերը վեր դասեցին ամեն ինչից.«Քանի որ քաղաքի կենտրոնում հողը շատ թանկ էր գնահատվում, վերջին փշրանքները անհետացան դրա հետ, ցուցակները պետության կողմից չեղյալ հայտարարվեցին»։

Իսկ Երեւանի փոքր Կենտրոնում՝ Հանրապետության 33 թաղամասում, Քաղաքապետարանի հարեւանությամբ, մարդիկ այսօր ապրում են աղբակույտերի հարեւանությամբ.

«Քաղաքապետարանի կողքն է, կարելի՞ է այսպիսի ճանապարհ պահել, այն օրը ֆրանսիացի մարդ ու կին անցնում են, ասում են այս աղբի միջով ո՞նց անցնենք, ասում եմ՝ դա Երեւանն է, դրա համար էլ կարող եք աղբի միջով էլ անցնել»։

Հին Երեւանի մի մասը կազմող նրանց կիսաքանդ տների դիմաց մեծ փոս է ՝ հերթական բարձրահարկը կառուցելու համար;