Սարիթաղցիների կյանքը վտանգված է (տեսանյութ)
Օրը մի քանի անգամ Սարի թաղի բնակիչները վտանգում են իրենց կյանքը՝ հայտնի կամրջի տակի փողոցն անցնելու համար։
Այստեղ հետիոտնային նշագրված անցումներ չկան։ Այս մասին սարիթաղցիները բազմիցս են ահազանգել։
Զրուցել ենք բնակիչների հետ.
Արաքսյա Մկրտչյանն ասում է. «Ամեն առավոտյան Սարի թաղից իջնում ենք այստեղ եւ երեխային դպրոց տանում, շատ վտանգավոր է այստեղից անցնելը, վախենալու է, երեխայի հետ կարող է ընկնենք մեքենայի տակ»։
Գոհար Այվազյան. «Պարտադիր չի, որ լինի ինչ- որ վթար, եւ նոր քայլեր ձեռնարկվեն, սենց հնարավոր չէ ուղղակի»։
Էլեն Վարդանյան. «Պայմաններ չկան, անցում չկա, մի խոսքով, ով որտեղից ցանկանում՝ անցնում է»։
Ռոբերտ Համբարձումյան. «Մի կանգառ ներքեւ անցում է, հո Սարի թաղի ժողովուրդը չի կարող գնալ մի կանգառ վերեւ, հետո նոր՝ անցնի։ Իրանք պարտավոր էին դա անել»։
Բնակիչների խոսքերով՝ 3 ամիս պայքարելուց հետո կամրջի տակ վահանակ է տեղադրվել, որը հուշում է, որ այդ հատվածով պետք է անցնի հետիոտնը, սակայն անցումները այդպես էլ չեն գծվել. «Երեք տարի առաջ սպիտակ գիծ էր քաշված եւ երեք ամիս հետո ջնջվեց. հիմա գոնե բերեն դեղին անեն՝ երկար մնա»։
Դեռ որքա՞ն պետք է սարիթաղցիները, հատկապես երեխաններն իրենց կյանքը վտանգեն փողոցն անցնելիս. «Ա1+»-ը փորձեց պարզաբանումներ ստանալ
Ճանապարհային ոստիկանությունից: Մեզ տեղեկացրեցին, որ նման փողոցները Երեւանում շատ են, եւ Սարի թաղին դեռ չեն հասել։
Դիտեք նաեւ տեսանյութը։