Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳ նախարարը Բելառուսում է

Հասարակություն
54a3a819dfeaaa61d38407336c18200b

Սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ԿԳՆ պատվիրակությունը` նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետությունում. Հայտնում է ԿԳՆ կայքը։

Այցի ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և Բելառուսի ԿԳ նախարար Սերգեյ Մասկևիչի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու երկրների բուհերի համագործակցության, հանրակրթական փոխանակման ծրագրերի և դրանց իրականացման, ինչպես նաև կրթության միջազգայնացման, համատեղ գիտական գործունեության հարցեր:

Արմեն Աշոտյանը, մատնանշելով տարբեր օլիմպիադաներում բելառուս աշակերտների ցուցաբերած բարձր արդյունքները, նշել է, որ Հայաստանին հետաքրքրում է Բելառուսում իրականացվող ուսուցման մեթոդիկան, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրումը: «Նախատեսվում է, որ մի քանի տարի հետո Հայաստանի ԿԳ նախարարությունը կառաջարկի հանրակրթության նոր հայեցակարգ և այդ ոլորտում Բելառուսի փորձը չափազանց օգտակար է մեզ համար»,-ասել է Ա. Աշոտյանը: Սերգեյ Մասկևիչն իր հերթին նշել է, որ երկու երկրների համագործակցությունն իրականացվում է ԱՊՀ անդամ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:

Վերջինիս խոսքով` այս պահին գործում է 16 միջբուհական համաձայնագիր: Մասկևիչը նշել է նաև, որ Բոլոնիայի գործընթացի մասնակից Հայաստանի փորձը օգտակար կլինի ոչ միայն գերատեսչության ղեկավարության, այլև բուհերի ղեկավարության համար: Նախարարների հանդիպումից հետո կայացել է նրանց համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ձեռքբերված պայմանավորվածություններին, մասնավորապես, նշվել է, որ երկու երկրները հայտարարում են մրցույթ` բուհական լավագույն նախագծի համար, որին մասնակցելու համար բուհերը պետք է համապատասխան հայտ ներկայացնեն մինչև հոկտեմբերի 25-ը: Նախարարները տեղեկացրել են նաև, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև կրկնակի դիպլոմների տրամադրման հնարավորությունը:

Ասուլիսի ընթացքում Արմեն Աշոտյանը լրագրողներին է ներկայացրել Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի վերջին զարգացումները և գերակայությունները Այցի ընթացքում Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բելառուսի պետական համալսարան և դասախոսություն կարդացել բուհի իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների համար: Պատվիրակությունն այցելել է նաև Նեսվիժ քաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություն, ինչպես նաև ծանոթացել Նեսվիժի գիմնազիայի աշխատանքներին: