Ուղիղ միացում կենդանաբանական այգուց
Սեպտեմբերի 18-ին՝ ժ. 17:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրավիրում են Երևանի կենդանաբանական այգի` մասնակցելու Հայաստանում օդի աղտոտվածության խնդրին նվիրված «Շնչելու իրավունք» բացօթյա քննարկմանն ու «Խաղեր փոշու հետ» ֆիլմի ցուցադրությանը:
Քննարկման բանախոսներն են.
Ռուբեն Խաչատրյանը` Երևանի կենդանաբանական այգու տնօրեն,
Բարբարա Զիբերտը` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ծրագրերի տնօրեն,
Դիանա Գրիգորյանը` Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ,
Վարդան Մելիքյանը` «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի SEEDS ծրագրի ղեկավար,
Աիդա Իսկոյանը` Շրջակա միջավայրի իրավական պաշտպանության կենտրոնի տնօրեն,
Արմինե Սարգսյանը, Հայկական բնապահպանական ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն,
Լիլիթ Սահակյանը` ՀՀ ԳԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատորիայի ղեկավար,
Լիա Ասատրյանը` «Կանաչ արահետ» ՀԿ բնապահպանական ծրագրերի խորհրդատու: