Հողամաս՝ նախկին վարչապետին
Երեւանի Կոզեռն թաղամասի մի խումբ բնակիչներ հայտարարություն են տարածել՝ տեղեկացնելով, որ Կառավարությունը վաղվա նիստում մտադիր է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Կոզեռն թաղամասում հողամաս նվիրաբերել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին պատկանող «Երևան իմ սեր» հիմնադրամին: Մասնավորապես, հիմնադրամին կնվիրաբերվի Կոզեռնի փողոցի 11 հասցեում գտնվող 298.06 քմ մակերեսով և 115 մլն 624 հազար դրամ շուկայական արժեքով հողամասը:
«Մենք՝ Կոզեռն թաղամասի բնակիչներս, չենք հանդուրժելու մեր տները Արմեն Սարգսյանի գլխավորած հիմնադրամին փոխանցելու որոշումը, և վաղը դրա ընդունման պարագայում դրսևորելու ենք քաղաքացիական ամենաբարձր ինքնագիտակցությունը, ոտքի ենք ելնելու՝ պահանջելով Տիգրան Սարգսյանի և Տարոն Մարգարյանի հրաժարականը»,- ասված է Կոզեռնի բնակիչների հայտարարության մեջ։