Պ. Հայրիկյանը վերջնական որոշում չունի
Աջակցիր «Ա1+»-ին«Հայրը երբեք որդուն չի միանում: Դա նրա համար չեմ ասում, որ իմ ազգանունը Հայրիկյան է»,- պարզաբանելով «Ժառանգություն» կուսակցության հետ համատեղ Ազատության հրապարակում հանրահավաք անելու գաղափարը՝ նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Պարոն Հայրիկյանի խոսքերով՝ ընդդիմությունը մեկ ամսով բռնազավթել է Ազատության հրապարակը, ուստի իրենց այլ բան չէր մնում: Երեւանի քաղաքապետարանը առաջարկել է Պարույր Հայրիկյանին հավաք անցկացնել Շառլ Ազնավուրի հրապարակում:
«Նույն օրը, նույն ժամին Երեւանի տարբեր մասերում հանրահավաք անելը սխալ՝ պառակտիչ է։ Մնում է՝ գնահատական տալ ու հետաձգել մերը կամ գնալ համատեղի, ինչպիսին էլ այն լինի»,- նշեց պարոն Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը նաեւ պարզաբանեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ աշխատելը շատ դժվար է: «Պուտինի մոտ արդարություն փնտրողը սխալ ուղի է ընտրել»,- ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ եթե մարդիկ խոսում են դեպի Եվրոպա ընթացքի մասին, ապա այդ խնդիրների վրա պետք է աչք փակել:
Բացի դրանից, Րաֆֆի Հովհաննիսյանը Պարույր Հայրիկյանի խոսքերով, չունի հստակ ծրագիր, եւ դա հատկապես երեւացել է նախագահի ընտրություններից հետո: