Ազատամարտիկները հանդիպել են քաղաքական ուժերին
Սեպտեմբերի 17-ին Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամները հանդիպել են ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին: ՀԺԿ նախագահի կողմից դրական արձագանքի են արժանացել պետության առջև ծառացած մարտահրավերների, երկրում առկա սոցիալ- տնտեսական ծանր պայմանների, Հայաստանի իշխանությունների ոչ համարժեք կարգավիճակի, այլ կուսակցությունների հետ հնարավոր կլոր սեղանի շուրջ առաջնահերթ խնդիրների քննարկման մասին մտահոգությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀԺԿ-ի՝ ազատամարտիկների շարժմանը պաշտոնապես զորակցելու մասին:
Ստեփան Դեմիրճյանը բարձր է գնահատել ազատամարտիկների ավանդը հայոց պետականության կայացման գործում և պատրաստակամություն հայտնել բազմակողմանի համագործակցության:
Սեպտեմբերի 17-ին Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամները աշխատանքային հանդիպում են ունեցել նաեւ «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի, կուսակցության քաղխորհդի անդամների, ինչպես նաև «Հակակոռուպցիոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են երկրում օրեցօր խորացող ճգնաժամը, կոռուպցիոն դրսևորումները, խոսվել է միջազգային նմանատիպ կազմակերպությունների և «Հակակոռուպցիոն» հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքների մասին: Առաջիկա համահավաքներից մեկում Գառնիկ Մարգարյանը հանդես կգա այս մասին զեկույցով:
Մանրամասները՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք համահավաքում:
Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ, Ազատության հրապարակ