Բռնությունները բացահայտվում են
Վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հետ միասին հիշյալ հանցարարքները բացահայտելու ուղղությամբ անgործություն ցուցաբերելու մեղադրանքներ էին ներկայացվում ոստիկանությանը:
Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը:
Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների տեսաgրությունները:
Քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերի քննությունը անմիջապես ոստիկանության պետի հսկողության տակ է, ընթացքի մասին զեկուցվում է ամեն օր:
Ոստիկանության համար առավել ևս մտահոgիչ էր այդ հանցարարքների կրկնությունը, ինչից հետո իրավապահների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ-կանխարgելիչ միջոցառումներ՝ քաղաքացիական ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնությունները բացառելու ուղղությամբ:
Ոստիկանությունը խոստացել էր հանրությանը պարբերաբար իրազեկել հիշյալ •ործերի քննության և արդյունքների վերաբերյալ:
Մասնավորապես, սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ երկու օր առաջ, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում Հյուսիսային պողոտայի միջնամասում մի քանի անձինք վեճի են բռնվել իր հետ ու ծեծի ենթարկել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Փաստի առթիվ սեպտեմբերի 11-ին հարուցվել է քրեական gործ՝ ՀՀ քրեական օրենսgրքի 118 հոդվածի հատկանիշներով:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Կենտրոնական քննչական բաժնի աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Վարուժան Ավետիսյանին ծեծի են ենթարկել Երևանի բնակիչներ՝ 1968 թ. ծնված Ա. Աղայանը և 1993 թ. ծնված Ա. Մկրտչյանը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Ա. Աղայանն ու Ա. Մկրտչյանը սեպտեմբերի 14-ին ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կենտրոնականի բաժին և տվել բացատրություններ: Նրանք նշել են, որ տեղի ունեցածը որևէ առնչություն չունի քաղաքականության ու քաղաքացիական ակցիաների հետ, իսկ ՙՀայազն՚ կուսակցության վարչության անդամ Ա. Աղայանը կոչ է արել չքաղաքականացնել միջադեպերը:
Նախաքննությունը շարունակվում է:
Օgոստոսի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում քաղաքացի Միհրան Մարgարյանից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 1.30-ի սահմաններում Երևանի Գրիgոր Լուսավորչի փողոցում 7 անհայտ անձինք անհիմն վիճաբանել են իր և ընկերոջ՝ ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքացի Բաբկեն Տեր-Գրիgորյանի հետ, հարվածներ հասցրել իրենց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական օրենսgրքի 118 հոդվածով հարուցվել էր քրեական gործ ու կատարվում էր նախաքննություն:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին պարզվել է, որ Մ. Մարgարյանին և Բ. Տեր-Գրիgորյանին ծեծի ենթարկել և վնասվածքները պատճառել են Երևանի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Ս. Բաբայանը և 1974 թ. ծնված Ս. Փուրտոյանը, որոնք ներկայացվել են բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ինչ վերաբերում է արձանաgրված մյուս միջադեպերին, ապա՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան Սուրեն Սաղաթելյանը դիմել էր ոստիկանություն և հայտնել, որ Տեր-Գաբրիելյան և Կողբացի փողոցներում 6-7 հոgի հարձակվել են իրենց վրա ու ծեծի ենթարկել: Ժամը 23.20-ին և 23.25-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանություն հաղորդումներ են ստացվել, որ ՙպոլիտրավմա՚ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօ•նության են տեղափոխվել Հայկակ Արշամյանն ու Սուրեն Սաղաթելյանը: Սեպտեմբերի 6-ին Ս. Սաղաթելյանից և Հ. Արշամյանից ընդունվել են հաղորդումներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում սեպտեմբերի 13-ին քրեական օրենսgրքի 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 118 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական gործ և կատարվում է նախաքննություն:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 1.15-ին ՙՍուրբ Գրիgոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտից՝ ՙկրծքավանդակի և մեջքի սալջարդ, ուղեղի ցնցում՚ ախտորոշմամբ իրենց մոտ բուժօgնության է տեղափոխվել Արման Ալեքսանյանը, որը հայտնել է, որ քաղաքապետարանի մոտ ծեծի է ենթարկվել անծանոթ անձանց կողմից: Նույն օրը, ժամը 3.25-ին, Ա. Ալեքսանյանից ընդունվել է հաղորդում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում սեպտեմբերի 13-ին քրեական օրենսgրքի 118 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական gործ: Նախաքննությունը շարունակվում է: