«ՀՀ-ում բարդ է աշխատել փաստաբան» (տեսանյութ)
Արա Զոհրաբյանը կզբաղեցնի Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը։ Ընտրություններն անցան առանց միջադեպի և խախտումների:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրության 913 մասնակիցները 713 ձայն տվեցին թեկնածուներից Արա Զոհրաբյանին, 94 ձայն՝ Տիգրան Աթանեսյանին և 84 ձայն՝ Կրոմվել Գրիգորյանին:
Փաստաբանների պալատը ստեղծվել է մինչ այդ Հայաստանում գործող փաստաբանական երեք միությունների հիման վրա և 2005թ. գրանցվել իրավաբանական անձանց ռեգիստրում: Փաստաբանների պալատի ամենատարեց անդամն է 89-ամյա Նարիման Միրզաբեկյանը: Թեև շուրջ 3 տարի է, ինչ փաստաբանական գործունեություն չի իրականացնում, սակայն այսօր էլ նրա սեղանից չեն պակասում իրավական ակտերն ու կոնվենցիաները:
Փաստաբանի թիվ մեկ թշնամին Պարոն Միրզաբեկյանը համարում է անպատասխանատվությունը:
Մինչ տարեցները խոսում են փաստաբանի գործունեության նրբություններից, առավել երիտասարդները մտածում են աշխատանք գտնելու մասին: Ամեն տարի դիպլոմավորված երիտասարդ փաստաբանների միայն 15 տոկոսն է աշխատանք գտնում, կարծում է Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը:
Փաստաբանների պալատի անդամ, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը փաստաբանների խնդիրները տեսնում է դատական համակարգում:
Ձեռք բերված մասնագիտությամբ աշխատանքի բացակայությունը մտահոգում է նաև երիտասարդ փաստաբաններին:
Երիտասարդների համար խնդիրները այսքանով չեն ավարտվում. համակարգում գործում է նաև գենդերային անհավասարություն, որը առաջ են քաշում հենց իրենք` կանայք, նրանք խուսափում են քրեական գործերից: Մարո Խաչատրյանը երկու տարի է ինչ փաստաբանի գործունեություն է ծավալում:
Մանրամասները` տեսանյութում: