Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փափուկ խաղալիքը՝ ալերգիայի պատճառ

Հասարակություն
515d26cb45f9210fb0dc300bab251ccf

Ալերգիկ հիվանդությունները կարող են առաջանալ նաեւ փափուկ խաղալիքներից, որոնք փոշու կուտակիչներ են, իսկ հիվանդությունները սրվում են հատկապես տանը եղած ժամանակ. այսօր լրագրողներին տեղեկացրեց մանկաբույժ- ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ պետք է մեծ ուշադրություն դարձնել խաղալիքների պիտակներին եւ գնել այնպիսի խաղալիքներ, որոնք անվտանգ են: Ուստի պետք է հստակ տարանջատվի, թե որ տարիքի երեխաներն ինչպիսի խաղալիքներով պետք է խաղան: Հաշմանդամություն ունեցող երեխաները, բժշկի խոսքով, ընդհանրապես չպետք է խաղան փափուկ խաղալիքներով:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանին էլ մտահոգում է այն հանգամանքը, որ եթե անգամ խաղալիքներին գրվում է՝ ինչ տարիքի երեխաների համար է նախատեսված, ապա այն գրված է լինում օտար լեզվով, եւ շատերը դա չեն հասկանում:

Նա խորհուրդ տվեց սպառողներին խաղալիքներ գնել միայն մասնագիտացված խանութներից՝ միաժամանակ գիտակցելով, որ այնտեղ գները շատ ավելի բարձր են, քան դրսում կամ այլ խանութներում վաճառվողները: