Ս. Խաչատրյանի սիրուհուն դատի են տալիս
Նա Սուրիկ Խաչատրյանին «փրկելու համար» հայտարարություն է արել, թե հղիացել է ոչ թե Սուրիկ Խաչատրյանից, այլ՝ Սամվել Հարությունյանից եւ նրա սիրուհին է եղել:
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կյանքի այն դրվագին, որն առնչվում է նրա «սիրուհու»՝ Արեւիկ Միրզոյանի հետ, որը, ըստ պարոն Հարությունյանի, հղիացել էր Սուրիկ Խաչատրյանից:
Ինչպես տեղեկացրել ենք, Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել Սամվել Հարությունյանին՝ իրեն զրպարտելու համար: Բանն այն է, որ այդ քրգործում մեծ դեր է ստանձնել հենց Արեւիկ Միրզոյանը: Նա բացատրություն է գրել՝ պնդելով, թե ոչ թե Սուրիկ Խաչատրյանի սիրուհին է եղել, այլ՝ Սամվել Հարությունյանի: Ուստի այսօր Սամվել Հարությունյանը ներկայացնում է Արեւիկ Միրզոյանի հետ կապված միջադեպի մանրամասները եւ հակափաստարկներ:
Մանրամասները՝ այստեղ։