Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանը լքում են նաև թռչունները (տեսանյութ)

Հասարակություն
59f6509ab5c11133d08ba176b04d0c6b

«Օզոնային շերտի պահպանության խնդիրը երևի այն միակ խնդիրն է, որ մարդկությունը հասել է իր առջև դրված նպատակին»,- այսօր օզոնային շերտի պահպանման միջազգային օրվան ընդառաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։ Նա նաև անդրադարձավ ընդհանուր օդի աղտոտվածության խնդրին՝ նշելով, որ Հայաստանում ամենաաղտոտված քաղաքներն են Երևանը, Ալավերդին, Հրազդանը և Արարատը։

Ըստ Կ. Դանիելյանի՝ Երևանում օդի աղտոտվածության գլխավոր պատճառը քաղաքի ոչ ճիշտ կառուցապատումն է։ «Էդ հսկա շենքերը իրար վրա շարելով՝ մենք ուղղակի սպանում ենք Երևանի կենտրոնը»,- ասաց բնապահպանը՝ ավելացնելով, որ Հայաստանը դասեր չի քաղում միջազգային փորձից։ Իսկ միջազգային փորձը, ինչպես նա ասաց, ցույց է տալիս, որ քաղաքների կենտրոններում ոչ թե պետք է այդքան շենքեր կառուցել, այլ կանաչապատել։

Կ. Դանիելյանը նշեց, որ թեպետ մայրաքաղաքում կանաչապատման աշխատանքներ տարվում են, սակայն դրական փոփոխությունները շատ չեն, քանի որ այդ տարածքները լավ չեն խնամվում։ Իսկ օդի աղտոտվածության պատճառով մայրաքաղաքում, ըստ բնապահպանի, մնացել են հիմնականում ագռավները, ճնճղուկներն էլ գրեթե իսպառ վերացել են։