Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայր Աթոռը մտահոգություն է հայտնում

Հասարակություն
bc41187ec80660e597e56b492f161fda

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամադ Ռէիսիին եւ դեսպանության մշակույթի խորհրդական Մեհրան Շիրավանդիին:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն արձանագրեց, որ նման հանդիպումները նպաստում են փոխհամագործակցության զորացմանը եւ կապերի ամրապնդմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով Սիրիայում տիրող ծանր իրավիճակին` Նորին Սրբությունն իր խորը մտահոգությունն է արտահայտել այս կապակցությամբ` տեղեկացնելով, որ Մայր Աթոռը մշտական կապի մեջ է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ եւ ամեն ջանք գործադրում է` ի զորակցություն Սիրիայի ժողովրդի եւ սիրիահայ համայնքի:

Նորին Սրբությունը նաեւ հույս է հայտնել, որ միջազգային հանրության խաղաղասեր ջանքերը կկարողանան ապահով եւ կայուն վիճակ ստեղծել տարածաշրջանում եւ մասնավորապես` Սիրիայում: