Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այգեհատի ամենատարեց կինը (տեսանյութ)

Հասարակություն
944dcb2add4cbb0ae7bb88c533d0cf6d

Թթենու տակ սովորականի պես հավաքվել են Թալալ տատի հարազատներն ու հարևանները։ Այս անգամ սակայն տատիկին պարզապես տեսակցելը չէ առիթը։ Լոռու մարզի Այգեհատ գյուղի ամենատարեց բնակիչը տոնում է իր մեկդարյա հոբելյանը։ Բոլորը բաժակ են բարձրացնում տատի առողջության համար և երկար տարիների առողջ կյանք մաղթում։ Գյուղապետը հատուկ նվերներ ունի։