Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչվերացին ուլ ու ոչխար մի կախեք

Հասարակություն
29f935b2ea09ee7fc02e37f57af43301

 

«Խաչվերացը ուրախության տոն է, այն պետք է նշել ուրախությամբ ու տոնակատարությամբ»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Դավթաշենի սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Խորեն քահանա Մարությանը:

Ըստ նրա՝ այսօր Խաչվերացը ժողովուրդը ընկալում է որպես տխրության ու ննջեցյալներին այցելության օր: Տեր Խորենն ասում է, որ եկեղեցին դեմ չէ ժողովրդական սովորություններին, պետք է պարզապես տոնը ճիշտ նշել:

«Սխալ է, երբ Խաչվերացին մարդիկ ուլ կամ ոչխար են կախում թոնրի մեջ»,- ասում է քահանան: Նրա խոսքով՝ սխալ է նաև այդ օրը ննջեցյալներին այցելել: Տոնի հաջորդ ՝ երկուշաբթի օրը մեռելոց է, այդ օրը խորհուրդ է տրվում այցելել ննջեցյալներին:

Անդրադառնալով վերջին շրջանում տարածում գտած միասեռականություն քարոզող աղանդին՝ Տեր Խորեն քահանա Մարուքյանն ասաց. «Ամբողջ աշխարհում գրեթե 1000 հոգևորական կա, սքեմ հագնողները միայնակ չեն կարող պայքարել աղանդների դեմ, մենք պայքարում ենք մեր ուժի չափով»։