A
A
Ազատամարտիկներն ուզում են հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանին
Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի հայտարարությունը
Երեկ մենք հայտարարեցինք, որ պայմանավորվածություն ենք ձեռք բերել ՀԱԿ ղեկավարության և մասնավորապես ՀՀ նախագահ, ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման համար: ՀԱԿ ղեկավարություն ասելով՝ մենք նախ և առաջ նկատի ենք ունեցել առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին: Ցավոք, տեղի է ունեցել թյուրիմացություն, և մեզ առաջարկվել է հանդիպել կուսակցության փոխնախագահների հետ: Այս պահին քննարկվում է թյուրիմացությունը շտկելու և առաջին նախագահին հանդիպելու հարցը: