Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխային չեն առևանգել

Հասարակություն
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Սեպտեմբերի 9-ից 10-ը որոշ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել Ծովինար Միքայելյանի անվամբ, խնդրանքով՝ օգնել բակում խաղալու ժամանակ առևանգված դստերը։ Նշվում էր, որ ս/թ փետրվարի 25-ին Մինաս Ավետիսյան 2-րդ փողոցում խաղալու ժամանակ իր դստերը` Սուսաննա Թիֆիլյանին, առևանգել են, որ կասկածներ կան, թե իբր Ս. Թիֆիլյանին առևանգել են ոմն Արտակ Պետրոսյանի ծնողները` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի հետ վարչությունից հայտնում են, որ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 10-ին, ժամը 22.00-ին, բաժին է հրավիրվել 1962 թ. ծնված Սուսաննա Թիֆիլյանը իր թոռան` 2011 թ. ծնված Սուսաննա Թիֆիլյանի հետ և հայտնել, որ ինքը թոռնուհու խնամակալն է, ու տվել է բացատրություն, որ թոռանը ոչ ոք չի առևանգել, և հոդվածում բերված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Կատարվում է հետաքննություն: