Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանված կենդանիների հարցով կզբաղվեն իրավապահները

Հասարակություն
b931906387b7a99248f8b429f9f53768

Բնապահպանության նախարարության հայտարարությունը

Կիրակի օրը համացանցում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես արտասահմանցի մի քանի քաղաքացիներ որս են անում Հայաստանի տարածքներում: Տեսանյութը փաստում է, որ որսի արդյունքում սպանվել են Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը նախապատրաստել է համապատասխան նյութեր և այսօր դիմել է իրավապահ մարմիններին՝ նրանց փոխանցելով տեսանյութը: Կձեռնարկվեն նաև հնարավոր բոլոր միջոցները՝ տեսանյութում տեղ գտած իրողությունների վաղեմությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու ուղղությամբ: