Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13 տարի՝ «Հարսնաքարի» գործով (տեսանյութ)

Հասարակություն
3c59d03e0e3defad7352e998d98ae278

Հենց նոր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով դատախազ Արթուր Դավթյանը միջնորդեց բոլոր ամբաստանյալներին դատապարտել 13 տարի ազատազրկման եւ 100 հազարական դրամ տուգանք գանձել` հաշվի չառնելով հանգամանքը, որ նրանց խնամքի տակ կան անչափահաս երեխաներ։

Դատախազը հիշեցրեց, որ 1 տարի տեւած դատական նիստը ընթացել է նորմալ, եւ բոլոր փաստական հանգամանքները պարզվել են։


Դատական նիստի ավարտին կտրուկ վատացավ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մոր ինքնազգացողությունը, եւ դատական կարգադրիչները շտապ օգնություն են կանչել։
Մանրամասներն՝ ավելի ուշ։