Ուղիղ միացում Մեդիա կենտրոնից
Սեպտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ կանցկացվի մամուլի ասուլիս` «Վերջին զարգացումները Ռուբեն Թոփալյանի գործում» թեմայով:
Մամուլի ասուլիսի բանախոսներն են ՀՀ դիզայներների միության փոխնախագահ Ռուբեն Թոփալյանը և Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Մայիսի 3-ին Երևանում՝ «Մալիբու» սրճարանի մոտ, տեղի էր ունեցել ծեծկռտուք: Ռուբեն Թոփալյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ գործարար Կարեն Շահմուրադյանը դաժանաբար ծեծել է իրեն: Ծեծի հետևանքով Ռուբեն Թոփալյանը ստացել էր քթի կոտրվածք, ուղեղի ցնցում, այլ վնասվածներ և քթի վիրահատության ենթարկվել:
Թոփալյանի պնդմամբ՝ ծեծկռտուքի պատճառը եղել է այն, որ Կարեն Շահմուրադյանը շինարարություն անելիս օգտվել է իր դիզայներական ծառայություններից, իրենք պայմանագիր են կնքել, սակայն երբ եկել է վճարելու ժամանակը, Շահմուրադյանն արհեստականորեն ուշացրել է վճարումները:
Իր հերթին Կարեն Շահմուրադյանը մամուլին ասել է, որ Թոփալյանը պատշաճ կերպով չի կատարել իր աշխատանքային պարտկանությունները և տեսնելով, որ գործարարն այդ խնդրով դիմում է դատարան, սադրանք է կազմակերպել Շահմուրադյանի դեմ՝ սկսելով ծեծկռտուքը:
Սեպտեմբերի 10-ին` ժամը 13:30-ին, «Մեդիա կենտրոնում» Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը կներկայացնի «Ընտրական մասնակցության մակարդակի ստուգում» ծրագրի արդյունքները:
2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ պաշտոնական արդյունքներով 90 և ավելի տոկոս մասնակցություն ցուցաբերած թվով 32 համայնքում իրականացվել է այլընտրանքային մարդահամար` պարզելու քվեարկության օրվա դրությամբ այդ համայնքներում փաստացի եղած ընտրողների թիվը և համադրելու այն ընտրությունների պաշտոնական արդյունքների հետ: