Ամենաթանկը «Ղարաբաղն» է (տեսանյութ)
Հին Թբիլիսիի հենց սրտում գտնվող այս խանութում մեկ հարկի տակ վերականգնվում ու վաճառվում են հին հայկական, ադրբեջանական, վրացական, աբխազական եւ իրանական գորգեր: Մարիամ Աբազաձեն արդեն 8 տարի է թարմացնում է նվազագույնը 70-80 տարվա հնության ձեռագործ գորգեր:
«Մեզ մոտ վերականգված եւ վաճառված ամենահին գորգերը 120-150 տարեկան են եղել: Մեր` գորգերի ռեստավրացիայով զբաղվողներիս աշխատանքը բավականին բարդ արհեստ է և, երևի թե, դա է պատճառը, որ Վրաստանում հազիվ 5-6 ռեստավրատոր գտնեք, իսկ Թբիլիսիում միայն մեր այս խանութում են վերականգնում հին, երբեմն պատառոտած գորգերը»,- ասում է նա։
Մարիամ Աբազաձեն միաժամանակ մի քանի գորգերի եւ կարպետների վրա է աշխատում. «Ինձ պատասխանատու եմ զգում յուրաքանչյուրի ազգի մշակույթի առաջ»
Հին գորգերն այս խանութում ընդունում են 40-100 լարիով, այսինքն 10-25 հազար դրամով՝ կախված. թե այն որքանով է վնասված:
Հին Թբիլիսի կենտրոնում գտնվող հնաոճ գորգերի Խանութում գերակշում են արբեջանական գորգերը, սակայն ամենաբարձր գինն ունի հայկական «Ղարաբաղ» գորգը, որն արժե 400 լարի` մոտավորապես 340 ԱՄՆ դոլար:
Մանրամասները տեսանյութում