A
A
24 հոգով գյուղապետ ընտրեցին
Երեկ Շիրակի մարզի Կարմրաքար եւ Արածածոտնի մարզի Մեծաձոր համայնքներում երեկ տեղի են ունեցել համայնքի ղեկավարի ընտրություններ։
Շիրակի մարզի Կարմրաքարի համայնքապետի աթոռը զբաղեցնելու համար պայքարել են երկուսը՝ Արթուր Մաթեւոսյանը եւ Իշխան Վահրադյանը։
Ըստ ԿԸՀ կայքի՝ ընտրելու իրավունք ունեցող 35 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 23-ը։ Նրանցից 16-ը իր ձայնը տվել է Արթուր Մաթեւոսյանին, իսկ 7-ը՝ Իշխան Վահրադյանին։ Այստեղ անճշտություններ չեն արձանագրվել։
Իսկ Արագածոտնի մարզի Մեծաձորի համայնքապետ դառնալու ցանկություն էր հայտնել միայն մեկ թեկնածու՝ Մաջիդ Ամոյանը։
Ընտրելու իրավունք ունեցող 131 անձից, ընտրությանը մասնակցել է 24 ընտրող, նրանցից 20-ը իր վստահության քվեն տվել է համայնքապետի միակ թեկնածուին։
Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։