A
A
Բաթումիում ՀՀ քաղաքացի է խեղդվել
Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.59-ին Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում ջրահեղձվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1985 թ. ծնված Դ. Մ.:
Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն սեպտեմբերի 9-ի առավոտյան:Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։