Երեւանում կանցկացվի միջազգային գիտաժողով
Հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ՙՎարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում՚ խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ։
Գիտաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանելու անվանի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից, Նորվեգիայից, Իրանից, Ռումինիայից, Չեխիայից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտվայից:
Գիտաժողովի արդյունքում ակնկալվում ունենալ հստակ ճարտարագիտական գործնական ծրագրեր: Քննարկված թեմաներն օգտակար կլինեն ինչպես ՀՀ բարձրագույն կրթական համալիրում սովորող ապագա բնապահպանների, քիմիկոսների, ճարտարագետների և այլ մասնագետների, այնպես էլ որորտում աշխատողների համար:
Այս մասին հաղորդում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայությունը։