Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ շուկայի մոտ բախում չեղավ (տեսանյութ)

Հասարակություն
49a56eb66ca15063160dfbcba1fd35cd

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը այսօր Մշակույթի նախարարության շենքի դիմաց էր՝ «Փակ շուկայում» իրականացվող շինարարական գործողությունները դադարեցնելու պահանջով:

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նույնպես միացել էր ակցիային։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը կարծում է, որ փակ շուկայի պարագայում օրենքը չգործեց, իսկ նման գործելաոճը կհանգեցնի մեկ հանգրվանի:

Պարոն Քալաշյանը ապօրինության դեմ պայքարում հատկապես ընդգծեց քաղաքացիների դերը, քանի որ այս երևույթը տարածված է ամբողջ Հայաստանում։

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման մասնակիցները Մշակույթի նախարարության դիմացից շարժվեցին կառավարության շենք, այնուհետև գլխավոր դատախազություն, քաղաքապետարան և Փակ շուկա: Այստեղ նրանց սպասում էին շուկայի սեփականատիրոջ՝ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները: