A
A
Ուղիղ եթեր. Մաքսային միությունը և դրա հետևանքները
Սեպտեմբերի 6-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի և դրա հետևանքների վերաբերյալ:
Բանավեճի բանախոսներն են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի տնօրեն Ստեփան Դանիելյանը: