Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդը և ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Հասարակություն
a53671d419fce4945c633da827db8e48

Սեպտեմբերի 5-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 95-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:


Պատահար Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհին


Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 8-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիու:

Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվելէ հիվանդանոց:

Կատարվում է քննություն:


Պատահար Երևանի Տիգրան Մեծի պողոտայում

Սեպտեմբերի 5-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայում բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաների, ինչի հետևանքով «Մերսեդես»-ներից մեկը առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ապա առջևի մասով բախվել նույն վայրում կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է առջևում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով երկու անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: