Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր ուսումնական տարին` նոր ակցիաներով (տեսանյութ)

Հասարակություն
9630a53f917882dfc73553fa134cf153

Սեպտեմբերի 2-ից ուսանողների առջև բուհերի դռները կբացվեն բարձրացված ուսումնական վարձերով և բազմաթիվ խոստումներով: Ոլորտի բարեփոխումների մասին Կրթության և գիտության նախարարի, ինչպես նաեւ իրենց ռեկտորների խոստումները ուսանողներին հավատ չեն ներշնչում: Նրանք նույնպես պատրաստվում են նոր ուսումնական տարվան, սակայն տարաբնույթ ակցիաներով:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչների ուսումնասիրությունները թույլ են տալիս պնդել, որ ուսման վարձերի նախկին չափը լիովին բավարար է բուհերում բարեփոխումներ իրականացնելու համար:

Բուհերում էական փոփոխություն չի տեսնում նաև Երևանի պետական համալսարանի Կենսաբանական ֆակուլտետի աշխատակցուհի Անի Զախարյանը:

Սեպտեմբերից քաղաքացիական անհնազանդության ակցիաներ է խոստանում նաև «Ներազգային ազատագրական շարժումը»:

«Միասին կանխենք ԲՈՒՀ-երի վարձավճարների թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության նոր փուլի պայքարը կմեկնարկի սեպտեմբերի մեկին` երթով: Այլ մանրամասներ կհայտնեն լրացուցիչ, «Ա1+»-ին նրանք մեկ անգամ ևս վստահեցրեցին՝ ուսման վարձեր չեն վճարի բարձրացված տեսքով: