Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Давайте жить дружно!» (տեսանյութ)

Հասարակություն

Մոսկվայում ներգաղթյալների հետ կապված իրավիճակը գլխիվայր է շրջվել. միգրանտների թեման մոսկվացիների թիվ մեկ խնդիրն է դարձել, մինչ այդ ճանապարհատրանսպորտային խնդիրներն ու կոռուպցիան էին առաջնային պլանում։ Այս մասին են վկայում հայտնի ռուսական «Լևադա» կենտրոնի հետազոտությունները։ Նույն են պնդում նաեւ Ընդամենը օրերս հրապարակված «Ռիա-Նովոստի» գործակալության հարցումները։ «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն շտապել ռուսաստանյան ներգաղթածներից առանձնացնել երկու ազգի՝ հայերի և վրացիների հանդեպ բացասական տրամադրվածություն չկա:

Սակայան ներգաղթածների մասին օրենքում նախատեսված փոփոխությունների քննարկումների արդյունքում տեղի ունեցող իրադարձությունները այլ բան են հուշում։ Դրա վառ օրինակը հուլիսի 26-ին, Մոսկվայի շուկաներից մեկում առևտրականների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախմանը հաջորդած իրադարձություններն էին։ Մոսկվայի շրջանի 9 շուկաներ փակվեցին, որտեղ քիչ էին հայերը, իսկ մի քանի հազար գաստարբայտերներ ոստիկանական բաժանմունքներում ստուգումների ենթարկվեցին: Ապաքրեականացման գործընթացը շարունակվում է նաև այսօր` ներառելով ապօրինի ներգաղթյալների հայտնաբերմանն ու երկրից արտաքսմանն ուղղված գործողություններ: Այդուհանդերձ Ալեքսեյ Մալաշենկոն կարծում է, որ ապօրինի ներգաղթյալները Ռուսաստանի համար լուրջ եկամտի աղբյուր են ու էական չէ նրանք հայ են, վրացի, թե կիրգիզ:

Ռուսաստանում ներգաղթյալների հանդեպ մեկնարկած քաղաքականությունը, ոլորտի օրենսդրական խստացումները և հարակից ազդեցությունները կտարածվեն բոլորի վրա, այդ թվում` հայերի, համոզված է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ռուսաստանում քաղաքական, հասարակական և տնտեսական ճնշումներից խուսափելու համար Կովկասի ինստիտուտի տնօրենը առաջարկում է հաշվի առնել մեկ հանգամանք։

Ուստի Ալեքսանդր Իսկանդարյանը հորդորում է դուրս գալ էմոցիոնալ քննարկումների դաշտից և կոչ է անում լրագրողներին և վերլուծաբաններին բացատրել ու ցույց տալ մարդկանց, ուր են գնում ու ինչ է նրանց սպասվում: Իսկ Ալեքսեյ Մալաշենկոն այս ծանր թեման սահմանափակում է հայտնի մուլտֆիլմի տեղերով. «Давайте жить дружно!»:

Մանրամասները` տեսանյութում: