Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Սարգսյանը եւս անհամաձայնություններ ունի (տեսանյութ)

Հասարակություն
54e2c61a0a0c9bd8aaa0f06af2e4e732

Օրերս Կոմիտաս 5 հասցեում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ ոստիկանության գործողությունները իրավաչափ են: Այսօր Կառավրության նիստից հետո հայատարարեց Արդարադատության նախարարը. «Ես ձեզ տասնյակ երկրներ կարող եմ թվարկել, որտեղ քաղաքային, միջքաղաքային ճանապարհները փակելու համար նաեւ քրեական պատասխանատվություն է նախատեսված եւ որեւէ հանրային միջոցառում չի թույլատրվում փողոցներում կատարել, քանի որ մարդու իրավունքները դադարում են գործել այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը»:

Հրայր Թովմասյանը չի հերքում` ոստիկանությունում կարող են լինեն աշխատակիցներ, որոնք գերազանցել են իրենց լիազարությունները եւ անգամ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել. «Ցավալի կլինի ու ես շատ կափսոսամ, որ մեր ոստիկանությունում դեռ նման մարդիկ կան. նման մարդիկ որեւէ տեղ գործ չունեն. ինքը որպես մարդ փողոցում կարող է իրեն թույլ տալ, բայց նա ոստիկանի ուսադիրներ չպետք է կրի»: Ճանաչելով ՀՀ ոստիկանապետին` Արադարադատության նախարարը խոստանում է` օրինախախտ ոստիկանները անպատիժ չեն մնալու։

ԿԱ ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, որը բոլորովին վերջերս Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, հայտարարեց, որ Կոմիտաս 5 հասցեի բնակիչների հետ ինքը բազմիցս է հանդիպել ու քննարկել կառուցվող շենքի նախագիծը. «Ես ինքս էլ համարել եմ, որ նախկինում հաստատված 15 հարկը եւ հեռավորությունները պահպանված չեն: Արդյունքում մենք առաջադրանք էինք տվել եւ շենքն իջեցվել է մինչեւ 24 մետր, որը մոտ 7 հարկ շենքի բարձրություն է»:

Թե նախագիծն քաղաքապետարանում, այս պահին ինչ փուլում է Նարեկ Սարգսյանը տեղյակ չէ. «Պայմանավորվածություն է եղել իմ ու բնակիչների միջեւ, որ նախագիծը չի համաձայնեցվի, նույնիսկ գրավոր եմ ես գրել, մինչեւ որ նրանք նախագածի բոլոր պարամետրերն իրենց աչքով չտեսնեն»: