Շուշան Պետրոսյան. «Ավելի լավ չէ՞ համբույր, քան՝ ծեծկռտոց» (տեսանյութ)
Երգչուհի Շուշան Պետրոսյանին դուր է եկել հայ ոստիկանի խուլիգանական վարքը ակտիվիստ աղջկա հանդեպ, որի պատճառով դադարեցվել են ոստիկանի լիազորությունները. «Ինչու՞ եք դա վատ գնահատում, համբույրի մեջ վատ բան կա՞, ավելի լավ չէ՞ համբույր, քան ծեծկռտոց»։
Երգչուհին կադրերից դատելով նկատել է, որ ոստիկանը շատ նուրբ է գրկել իրեն անծանոթ աղջկան եւ համբուրել է նույնքան նուրբ։ «Դուք ծանո՞թ եք այդ աղջկան։ Ոչ մեկը ծանոթ չէ։ Կարող ա էդ աղջկա սիրած տղեն ա, կարող ա ընկերն ա»,-ենթադրում է երկու երեխայի մայրը։
Ի դեպ, պատգամավորին դուր չի եկել, որ ոստիկանապետը դադարեցրել է այդ ոստիկանի լիազորությունները.«Լավ չեն արել»։Պատգամավորը կոչ է անում շատ չծավալվել համբույրի թեմայով, նախ դա թեմա չէ, երկրորդ, հերոսուհին հայ աղջիկ է։ ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել՝ ոստիկանը համբուրել է աղջկան։ «Այ մարդ, էդ ամեն ինչը հիմա էնքան քիչ ա լինում Հայաստանում»,-ցավ հայտնեց երգչուհին։
Նա խոսեց նաեւ ուսանողական վարձավճարների թանկացման մասին՝ թող վճարեն, որպեսզի սովորեն. «Խոսում ես երկու բառ, ոչ հայերենի է տիրապետում, ինտելեկտը պլինտուսից ցածր է»։Երգչուհին չի դատապարտում վարձավճարների բարձրացումը, ինքը գիտի, որ ծնողները կաշվից դուրս են գալիս ուսանողական վարձերը ապահովելու համար, թող զավակները մտածեն այդ մասին։ «Հաճախ անիմաստ, աննպատակ, սիգարետները բերանին, փոքրիկ երեխեք են, աղջիկներ անհասկանալի ինչ-որ հագուստներով»,-թեման փակեց ԱԺ հանրապետական պատգամավորը։