Ուղիղ. Ներգաղթյալները Ռուսաստանում (տեսանյութ)
Օգոստոսի 29-ին, ժամը 13:00 Մեդիա կենտրոնում Կովկասի ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնությամբ տեղի կունենա քննարկում` «Ռուսաստանում ներգաղթյալների հանդեպ ներկայիս քաղաքականությունը, ոլորտի օրենսդրական խստացումները և հարակից ազդեցությունները» թեմայով:
Քննարկման բանախոսներն են Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը և Մոսկվայի Կարնեգի կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն, ով միջոցառմանը կմիանա Skype տեսազանգով:
Մոտ մեկ ամիս առաջ` հուլիսի 26-ին,Մոսկվայի Մատվեևսկի շուկայում առևտրականների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումից հետո Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հրահանգեց Մոսկվայի ոստիկանապետ Անատոլի Յակունինին ապաքրեականացմանն ուղղված լայնամասշտաբ գործողություններ ծավալել, որոնց շրջանակում ենթադրվում էր նաև քանդել Մոսկվայի շուկաների մեծ մասը մինչև 2015 թ.:
Այսօր արդեն փակվել են Մոսկվայի շրջանի 9 շուկա, ոստիկանական բաժանմունքներում ստուգումների են ենթարկվել մի քանի հազար գաստարբայտերներ: Ապաքրեականացման գործընթացը շարունակվում է` ներառելով ապօրինի ներգաղթյալների հայտնաբերմանն ու երկրից արտաքսմանն ուղղված գործողություններ: