Զրպարտե՞լ է Եղիա Ներսեսյանը, թե՞ ոչ.պարզ կդառնա սեպտեմբերի 10-ին (տեսանյութ)
Ինչպես հաղորդում է econews.am-ըԱյս անգամ նիստին հարցաքննվեց հայցվոր կողմի վկա «Վալլեքս գրուպ» ընկերության բնապահպանության գծով մենեջեր Սուրեն Գագիկի Երիցյանը:
Վերջինս հաստատեց, որ 2012 թվականի դեկտեմբերի 19-ին «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության աշխատակից Հասմիկ Մկրտումյանին նամակ է ուղարկել հետևյալ բովանդակությամբ. «Հասմիկ ջան,սա Եղիա Ներսեսյանի կազմակերպած հանդիպումն է ամերիկաբնակ հայերի հետ Հայաստանում հանքերի շահագործման մասով: Ասեմ, ու ձեր մասին էլ անդրադարձ կա, ես դեռչեմ նայել, բայց ասեցւն, որ նա ասում է, որ Կապանում հանքի աշխատողներին անընդահատ էլեկտրաշոկ են տալիս, որ աշխատեն»:
Հայցվոր և պատասխանող կողմերը ամփոփեցին դատական գործընթացը: Մասնավորապես, «Dundee Precious Metals Kapan» ընկերության իրավական խորհրդատու Գևորգ Հակոբյանընշեց, որ պատասխանողը ամբողջ դատական գործընթացի ժամանակ չի բերել որևէ ապացույցէլեկտրաշոկ կիրառելու մասին իր կողմից արված հայտարարության վերաբերյալ, իսկ իրենք իրենց վրա դրված ապացուցման պարտավորությունը կատարել ենԳևորգ Հակոբյանիի խոսքով՝ պատասխանող կողմի վկա Մարիամ Սուխուդյանը ցույց է տվել կողմնակալվերաբերմունք, քանի որ վերջինս ոչ միայն մասնակցում է Եղիա Ներսեսյանիկազմակերպած բողոքի ակցիաներին, այլև նախորդ դատական նիստերից մեկից հետո բղավել է «սրիկաներ ընկերության ներկայացուցիչներին:
Մանրամասները՝ այստեղ