A
A
Մուշ 2-ում ական է հայտնաբերվել (տեսանյութ)
Օգոստոսի 28-ին ժամը 12:25-ին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասում Ֆուտբոլի ակադեմիայի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս բանվորները գտել են ական:
12:37-ին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, Ազգային անվտանգության և ինժեներական ծառայության խմբեր:
Տարածքը հետազոտվել է, ականը մասնագետի օգնությամբ տեղափոխվել Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու Մուշի բաժին: Հետևեք տեսանյութին:
Ցայգ հ/ը