A
A
Եղիա Ներսիսյանին բերման են ենթարկել
Րոպեներ առաջ Կոմիտասի 5 հասցեում գտնվող շինհրապարակի դիմացից ոստիկանները բերման են ենթարկել «Նախախորհրդարանի» անդամ, քաղաքացիական ակտիվիստ Եղիա Ներսիսյանի: Ակտիվիստների փոխանցմամբ` կարմիր բերետավորը առանց որևէ պատճառ նշելու ուժի կիրառությամբ նրան տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին: Այս պահի դրությամբ իրավիճակը Կոմիտասի 5 հասցեում լարված է: Ակտիվիստները փոխանցում են, որ իրենք շարունակելու են այստեղ մնալ:
Հիշեցնենք, որ Կոմիտաս 5ա, 3 և 7 շենքերի հարևանությամբ «Լիբեր» ՍՊԸ-ն ցանկանում է բարձրահարկ շենք կառուցել, բնակիչները պայքարում են շինարարության դեմ: