A
A
«Եթե մնա 100, սայլերով ենք տեղափոխելու» (տեսանյութ)
Տրանսպորտային ծառայություններ մատուցող որոշ ընկերություններ կրկին պահանջում են բարձրացնել տրանսպորտի սակագինը։
Հայաստանի փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը հայտարարել է, թե ինչու տրանսպորտը չի կարող աշխատել նույն սակագնով. «Եթե սակագինը մնում է հարյուր դրամ, շարժակազմերը փլվելու են և ոչնչանալու, գյուղերից սայլերը բերելու ենք սայլերով ենք տեղափոխելու»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք նման սակագնով չեն կարող աշխատել: