A
A
Կրակոցներից գյուղի գույները չեն խամրում (տեսանյութ)
Պարբերաբար ադրբեջանական կրակահերթի տակ հայտնվող՝ Ներքին Կարմիրաղբյուրի երեխաների համար իրենց գյուղի գույները չեն խամրում։ Այդպիսին էլ ստացվում են նրանց նկարները։
Կրակոցների պահին, սակայն, նկարչական վրձինը մի կողմ է հայտնվում։ Դպրոցի նկարչական խմբակ հաճախող երեխաները միայն հայրենի բնաշխարհը չէ, որ պատկերում են։Փոքրիկ Էրիկը որոշել է նկարիչ դառնալ։ Նրա նկարներով ոչ միայն ծնողներն են հիանում:
Տավուշի մարզի սահմանամերձ այս գյուղում աշակերտների թիվը տարեց տարի նվազում է: 1180 բնակիչ ունեցող գյուղն ընդամենը 122 աշակերտ ունի։