Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կապանի ՀԿ-ները մտահոգված են

Հասարակություն
1ec31e263a2656ab70e369d1478abcc9

ՀՀ նախագահ` 22.08.2013
պարոն Սերժ Սարգսյանին


Մեծարգո պարոն նախագահ.

Սովորաբար Ձեզ և կառավարությանն ենք դիմում այս կամ այն հանքերի շահագործումը դադարեցնելու պահանջով, որոնք բնապահպանական տեսանկյունից անթույլատրելի են և հասարակության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս:

Բայց այս նամակը իր բովանդակությամբ տարբերվում է մյուսներից և, որքան էլ որ զարմանալի է, մենք այս հարցում թիկունք ենք կանգնում Կապանում գործող "Դանդի Փրեշս Մեթալս Կապան" ՓԲ ընկերությանը:

Խնդիրը կայանում է նրանում, որ ըստ ընկերության գլխավոր տնօրենի, բնապահպանության նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իրենց գործառույթները իրականացնում են ոչ պատշաճ, որի շարունակական լինելու դեպքում ընկերության տնօրինութունը ստիպված կլինի աշխատանքից ազատել ընկերության մոտ 300 աշխատակիցների:

"Դանդի Փրեշս Մեթալս Կապան" ՓԲ ընկերությունը Կապանում սոցիալական կայունություն ապահովող ձեռնարկություն է և մենք չենք կարող հանդուրժել, որ պետական կառույցները արհեստականորեն վարչարարական խնդիրներ առաջացնեն` խախտելով ընկերության բնականոն գործունեությունը: 

Հաշվի առնելով խնդրի կարևորությունը մարզկենտրոնի համար, հայցում ենք Ձեր միջամտությունը, վերոնշյալ կառույցների համապատասխան պաշտոնյաների հանդեպ ծառայողական քննություն անցկացնելու և պետական տարբեր կառույցների կողմից անհարկի խոչընդոտները վերացնելու նպատակով:

Հարգանքով`

"Կայուն զարգացում" ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան
"Կապանի Օրհուս կենտրոն"-ի համակարգող` Աշոտ Ավագյան
Կապանի "Ազատամարտ" կոմիտեի նախագահ` Խորեն Հարությունյան
Հաշմանդամների աջակցության Սյունիքի մարզի "ՈՂՋԻ" ՀԿ նախագահ` Կամո Դավթյան
"Մշակույթ և հասարակություն" ՀԿ նախագահ` Գագիկ Ղահրամանյան
"Խուստուփ" բնապահպանական ՀԿ նախագահ` Վլադիկ Մարտիրոսյան
"Կապանի կանանց ռեսուրս կենտրոն" ՀԿ նախագահ` Քրիստինա Սաղաթելյան
"Կապանի Տարածաշրջանի Զարգացման" Հիմնադրամի գործադիր տնօրեն`Կատերինա
Գաբրիելյան
"Մեղու" ՀԿ նախագահ` Վլադիկ Ղուկասյան