A
A
Ուսանողները շրջապատեցին ԿԳ նախարարին (տեսանյութ)
Կառավարության նիստի շտապող Կրթության եւ գիտության նախարարը ստիպված էր մի քանի րոպե կանգնել՝ վարձավճարների բարձրացման դեմ բողոքող ուսնողներին լսելու։
Արդեն մի քանի ժամ անց Կրթության նախարարն իր առանձնասենյակում կրկնում էր օրեր առաջ հնչեցրած հայտարարությունները։
Ուսանողների այս խմբին էլ Արմեն Աշոտյանին համոզել չհաջողվեց։ Երկու օր առաջ նախարարի խոստումները հավատ չէին ներշնչել նաեւ հանդիպման եկած «Ներազգային ազատագրական շարժում» երիտասարդական նախաձեռնության անդամ ուսանողներին։ Այսօրվա ակցիայի մասնակիցները պնդում էին, որ որեւէ շարժման չեն անդամակցում։
Մանրամասները՝ տեսանյութում։